Բջջային տարբերակ
RSS
Դեկտեմբեր 4, 2013

Ինչպես դիմավորել 2014 թվականը

Ինչպես դիմավորել 2014 թվականը

Չնայած, որ մեր երկրում ամենասիրված տոներից մեկի՝ Նոր տարվա, գալուստին դեռ բավականին ժամանակ կա, շատերն արդեն մտածում են, թե ինչպես այն դիմավորել, նշել, իսկ մարդկության գեղեցիկ հատվածին ամենաշատը հետաքրքրում է այն հարցը, թե ինչպես հագնվել այդ երկար սպասված հրաշագործ գիշերը:

Հայտնի է, որ համաձայն մեր օրերում մեծ տարածում գտած արևելյան օրացույցի՝ գալիք՝ 2014 թվականը, անցնելու է կապույտ փայտե ձիու նշանի ներքո, ուստի բնական է, որ տոնական հագուստը հարկ է ընտրել այդ հանգամանքը հաշվի առնելով: Բնական է, որ առաջին հերթին նախապատվությունը պատք է տալ կապույտի տարբեր երանգներին՝ գալիք տարվա «տիրուհու» գույնին հարիր: Նոր տարվա գիշերը կարելի է ընտրություն անել այլ գույներից ևս, որոնք որոշակի առումով ածանցվում են կապույտից՝ երկնագույն, մանուշակագույն, փիրուզագույն…

Չարժե մոռանալ, որ գալիք տարվա խորհրդանիշ ձին ոչ միայն կապույտ է, այլև փայտե, այդ իսկ պատճառով՝ վերը նշված գույներից բացի արդիական կլինեն նաև կանաչ և շագանակագույն երանգները:

Քանի որ տոնական զգեստների համար նշվում է գույների լայն ընտրանի, հարց է առաջանում, թե ինչպիսի ձև պետք է ունենան ամանորյա շրջազգեստները: Այստեղ պահանջն ավելի խիստ է՝ զգեստը պետք է ճչացող չլինի կամ ինչ-որ կերպ հատուկ չառանձնանա. շրջազհեստը պետք է լինի նրբագեղ, համեստ և ազնվական: Շրջազգեստի կամ կիսաշրջազգեստի երկարությունը կարող է լինել ինչպես ծնկից ներքև, այնպես էլ՝ հակառակը:

Տոնական շրջազգեստների համար գերադասելի է ընտրել բնական կտորներ, իսկ առանձնահատուկ շքեղություն կհաղորդեն փայտից պատրաստված զարդերն ու պարագանները:

Աղբյուրը` http://life.panorama.am/hy/news/2013/12/...
  • 0
  • Դիտումներ *
  • Լրահոս

  • Ամենաընթերցվածները

    Օրվա
    Շաբաթվա
    Ամսվա