Բջջային տարբերակ
RSS
Դեկտեմբեր 26, 2013

«Օրենքով գող» Ռաֆայել Բաղդասարյան (Սվո Ռաֆ). լուսանկարներ

«Օրենքով գող» Ռաֆայել Բաղդասարյան (Սվո Ռաֆ). լուսանկարներ

«Օրենքով գող» Ռաֆայել Բաղդասարյանը (Սվո Ռաֆ) եղել է Ռուսաստանի գողական աշխարհի դեմքերից մեկը: Իր կյանքի 63 տարիներից 34-ը նա անցկացրել է ճաղերի ետևում, սակայն դա չի խանգարել նրան՝ դառնալու ամենաազդեցիկ քրեական առաջնորդներից մեկը:

Սվո Ռաֆը նպաստում էր թմրամիջոցների և անշարժ գույքի առքուվաճառքի ընդլայնմանը: Լինելով ռուս-իտալական հանցավոր խմբավորման հովանավորներից՝ նա պայմանագրեր էր կնքում արտասահմանյան գործընկերների հետ:

Ռաֆայել Բաղդասարյանը սպանվել է Մոսկվայի բանտում, որտեղ հայտնվել էր զինված հարձակման մեջ մեղադրվելուց հետո:

Հանցավոր աշխարհի մեկ այլ ներկայացուցիչ Վյաչեսլավ Իվանկովը (Յապոնչիկ), իմանալով Սվո Ռաֆի մահվան մասին, ցավով ասել է. «Ես կորցրեցի եղբորս: Այսպես կասեր հանցավոր աշխարհի յուրաքանչյուր ներկայացուցիչ, ով ճանաչել է Ռաֆայելին»:

1993-ի հունիսի 25-27-ը Երևանում շուրջօրյա էլեկտրաէներգիա է մատակարարվել և դա այն դեպքում, երբ մարդիկ օրվա մեջ 2 ժամ էին լույս ունենում: Ասում են, թե նման «ճոխություն» կազմակերպել էին Ռաֆի ադրբեջանցի ընկերները: Քրեական աշխարհը սահմաններ ու ազգություն չի ճանաչում: Անհրաժեշտության դեպքում նրանց առաջ բացվում են բոլոր դռները: Բաքվից բերված մազութով (հայտնի չէ, թե որքանով է դա ճիշտ, սակայն խոսում են ցիստեռներով լի 3 վագոնի մասին) աշխատել է նաև Երևանի ՋԷԿ-ը:

http://criminal.do.am/post-31580-1256744710.jpg http://criminalnaya.ru/_ph/11/2/408952296.jpg

1993-ի հուլիսի 2-ին երկու չարթերային ինքնաթիռ Երևան են բերել Թուրքիայի, ԱՄՆ-ի, Գերմանիայի և Իտալիայի հանցագործ աշխարհի հայտնի ներկայացուցիչներին, ովքեր մասնակցել են Սվո Ռաֆի հուղարկավորությանը: Տեղական իշխանությունները փակել են մի քանի փողոցների երթևեկությունը, նույնիսկ այն ճանապարհը, որը տանում էր դեպի այն տուն, որտեղ իր մանկությունն էր անցկացրել Սվո Ռաֆը:

  • 0
  • Դիտումներ *
  • Լրահոս

  • Ամենաընթերցվածները

    Օրվա
    Շաբաթվա
    Ամսվա